Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
30.10.2018 | 02:08

...թե երբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննան, իր հիմնադրամը բացելիս ելույթ ունեցավ և ասաց, որ «երկու ամիս ինձ դիտարկել են որպես Նիկոլի կին, դիմել աշխատանքի հարցով, սակայն կցանկանայի իմանաք, որ ես չեմ խառնվում նման գործերի, և ինձ հետ սուրճ խմելը ձեր հարցերը չի լուծելու», իրականում կատարվեց ճիշտ հակառակը: Ինչպես մնացած հարցերում, այս դեպքում էլ իշխանությունների գործի ու խոսքի հակասություն կա, ընդ որում, երբեմն կադրային միջամտությունները, ծանոթ-բարեկամ փոխառնչություններն այնքան նուրբ հարցերում են տեղ գտնում, որ զարմանալ կարելի է:

Զորօրինակ, «ֆուտբոլի ֆեդերացիայում լուրջ պայքար էր ծավալվել ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնի համար. և ի վերջո փոխնախագահներից մեկը դարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթի սպորտային մեկնաբան Արմեն Նիկողոսյանը, իսկ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքյանն էլ ամենևին չի ժխտում, որ հենց տիկին Աննայի միջամտությամբ է դարձել ֆեդերացիայի փոխնախագահ»,- արձանագրեց ֆեդերացիային մոտ կանգնած մեր «ասողը»:

Դիտվել է՝ 13818

Մեկնաբանություններ